Արցախի պետական համալսարան

IMG 9209 IMG 9170368

Դեկտեմբերի 2-ին Արցախի պետական համալսարանի հոգեբանական կենտրոնում մեկնարկել է հնգօրյա հոգեբանական դասընթաց, որը վարում է հ.գ.թ., դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ դասախոս, «Անիմա» հոգեբանական ծառայությունների հայկական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Վլադիմիր Միքայելյանը: Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, դասախոսներ, ուսանողներ:

Պրոռեկտորը ողջունել է հյուրին` շնորհակալություն հայտնեովլ համալսարան այցելելու և դասընթացը վարելու համար՝ կարևորելով դասընթացի նշանակությունը ուսանողների՝ պրակտիկ հմտությունները զարգացնելու և նոր գիտելիքներ ձեռք բերելու առումով:

Վլադիմիր Միքայելյանը խոսել է հոգեսոմատիկայի մասին՝ նշելով, որ այն առաջատար ուղղություն է զարգացած երկրներում:

«Ժամանակակից աշխարհում հոգեսոմատիկ են համարվում հիվանդությունների 90%-ը, հատկապես ամենատարածվածներն են թոքախտը, խոցային, օնկոլոգիական հիվանդությունները, տուբերկուլյոզը, որոնց հիմքում ընկած են հուզական ռեակցիայի արդյունքում առաջացած սթրեսն ու լարվածությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր օրգան սերտորեն կապված է համապատասխան հույզի հետ:

Նշենք, որ դասընթացը ուղեկցվելու է գործնական պարապմունքներով: