Արցախի պետական համալսարան

77332460 769912910141094 5480561286842417152 n 78564840 583376905807681 6993523182544093184 n

Նոյեմբերի 4-ից 30-ը ԱրՊՀ մանկավարժություն և սպորտ ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» 3-րդ կուրսի ուսանողները փորձուսուցում են  անցել Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան համար 7 հիմնական դպրոցում:

Նշենք, որ սա կիրառական փորձուսուցում էր: Մինչ այդ նրանք անցել էին ուսումնաճանաչողական փորձուսուցում: Փորձուսուցումն ավելի տպավորիչ դարձնելու համար ուսանողները կազմակերպեցին ինտելեկտուալ խաղ-մրցույթ` նվիրված Մոնթե Մելքոնյանի 62-րդ տարեդարձին: Խաղ-մրցույթը անց է կացվել 3-րդ դասարանցիների միջև` աշակերտներից բաղկացած «Աստղիկներ», «Պայծառամիտներ», «Գիտունիկներ», «Հնարամիտներ» և «Ծագող Արեգակ» թիմերի մասնակցությամբ: Խաղ-մրցույթն անցավ ջերմ մթնոլորտում, աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով: Շնորհակալական խոսքով հանդես եկան փորձուսուցման ղեկավարներ Ռոզա Աղաջանյանը, Ժենյա Պողոսյանը, Կարինե Ավանեսյանը, Լաուրա Հակոբյանը և Իննա Մկրտչյանը:

Ռուզաննա Մելքումյան, «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» 3-րդ կուրս