Արցախի պետական համալսարան

IMG 9049 IMG 9069

Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտությամբ սովորող ուսանողները կազմակերպել են միջոցառում` գերմաներեն լեզվի ուսումնասիրության շրջանակում: Միջոցառումը նախաձեռնել էր ռոմանագերմանական լեզուների ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Անուշ Հայրապետյանը, որին ներկա էին դասախոսներ, ուսանողներ:

Ուսանողները գերմաներեն լեզվով ունեցած ելույթներում ներկայացրել են Բեռլինի պատի կառուցման ու փլուզման պատմությունը: Նրանք հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով Գերմանիայի բաժանման պատմությունը, պատի կառուցման մանրամասները, այդ ժամանակահատվածում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, պատմել փլուզումից 30 տարի անց Բեռլինի վիճակի, մարդկանց հիշողությունների և պատի տեղում գտնվող թանգարանի մասին:

Անուշ Հայրապետյանը, ամփոփելով ելույթները, նշել է, որ միավորման արդյունքում Գերմանիան արագ զարգացավ, դարձավ տնտեսապես հզոր երկիր: Նա նաև կարևորել է նման միջոցառումների նշանակությունը ուսանողների՝ նոր գիտելիքների ձեռքբերման առումով:

Հանդիպման ավարտին ներկաները դիտել են «Բեռլինի պատը: Կառուցումն ու փլուզումը» ֆիլմը: