Արցախի պետական համալսարան

IMG 9287 IMG 9279

Արցախի պետական համալսարանի մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ուսանողները պարբերաբար մասնակցում են մարզական տարբեր մրցույթների՝ զբաղեցնելով առաջնակարգ տեղեր: Այդ առիթով զրուցել ենք ֆիզիկական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստության ամբիոնի վարիչ Սուսաննա Հայրապետյանի հետ:

 Խոսելով տարվա մարզական կյանքից՝ մեր զրուցակիցը նշել է, որ այս տարի կայացել են 20-րդ ուսանողական խաղերը, որն անցկացվել է Երևանում: «Մասնակցել ենք մի քանի մարզաձևերով՝ սեղանի թենիս, հրաձգություն, հնգամարտ, վոլեյբոլ, և նշված մարզաձևերով անհատական ու թիմային հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, հավաստագրերով և դիպլոմներով»,- ասել է նա՝ հավելելով, որ նոյեմբերի 2-ին Ստեփանակերտ քաղաքի աշխատանքային կոլեկտիվների միջև սեղանի թենիսի մրցումներում ԱրՊՀ թիմը գրավել է 2-րդ տեղը՝ ընդգծելով, որ թիմի կազմում ընդգրկված էին ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, ամբիոնի վարիչ Սուսաննա Հայրապետյանը և դասախոսներ Արթուր Պետրոսյանը, Արայիկ Ֆիրյանը:

Ամբիոնի վարիչը կարևորել է նմանօրինակ մարզական միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք նպաստում են ուսանողների մասնագիտական ունակությունների ամրապնդմանը, տեսական գիտելիքների գործնականում կիրառմանը, ֆիզիկական պատրաստության դերի բարձրացմանը:

Նա նաև նշել է, որ առաջիկայում ևս ուսանողները մասնակցելու են տարբեր մարզաձևերով մրցումների: