Արցախի պետական համալսարան

IMG 9555 IMG 959033

Դեկտեմբերի 4-ին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել են գիտական ընթերցումներ` նվիրված հայերենի անաղարտությանը: Միջոցառումը նախաձեռնել է բանասիրական ֆակուլտետի Ակ.Ս.Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Նունե Խաչատրյանը, որին ներկա էին ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ, ուսանողներ:

Միջոցառմանը մասնակցող բանասիրական և տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով նոր և նորագույն փախառությունների յուրատեսակ կազմությունները՝ բառապատճենումներն ու կիսապատճենումները, ռուսերեն բառերի բազմիմաստության անտեսման հետևանքով առաջացած սխալ կապակցությունները, խոսքում տարածված մերժելի արտահայտությունները, կապերի և հայերեն տարբեր բայերի սխալ գործածությունները՝ նշելով ճիշտ տարբերակները:

Նունե Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին ելույթների համար՝ ընդգծելով, որ տնտեսագիտության և բանասիրական ֆակուլտետի ուսանողների համատեղ հանդես գալը պատահական չէր. հայերենը հոգածության կարիք ունի, և բոլորը պետք է պայքարեն հայերենի անաղարտության պահպանման ուղղությամբ: