Արցախի պետական համալսարան

79687156 1010175915985554 1855908540296724480 n 78611070 1010176282652184 1378261838579367936 n

ԱՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեի օրվան ընդառաջ Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ այսօր մայր բուհի «Իրավագիտություն» մասնագիտությամբ սովորող մի խումբ ուսանողներ այցելել են Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան N 7 հիմնական դպրոց և աշակերտներին ներկայացրել Սահմանադրության կարևորությունն ու անհրաժեշտությունը:

ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Տաթև Գևորգյանի խոսքով՝ նպատակն էր բարձրացնել աշակերտների իրավագիտակցության մակարդակը։

«Այս նախաձեռնության նպատակն է, որպեսզի հասարակության մոտ վաղ շրջանում բարձրացնենք իրավագիտակցության մակարդակը, ձևավորենք իրավական մշակույթ, որը հետագայում մեծ դեր է ունենալու յուրաքանչյուրի կյանքում»,- նշել է Տ. Գևորգյանը:

Աշակերտների իրավագիտակցության մակարդակի բարձրացման նպատակով Մայր բուհն ամեն տարի կազմակերպում է նման հանդիպումներ աշակերտների հետ: Նման ծրագրով համալսարանականները նախատեսում են առաջիկայում այցելել նաև այլ դպրոցներ։