Արցախի պետական համալսարան

IMG 965008 IMG 9650

Շարունակվում են Արցախի մայր բուհի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառումները: Այս անգամ տեղի է ունեցել ուսանողների իմացական գիտելիքները ստուգող մրցույթ: Դեկտեմբերի 5-ին կայացել է «Տնտեսագիտական այլ կերպ» խաղ-մրցույթը, որին ներկա էին ֆակուլտետի դեկանը, ամբիոնի վարիչներ և ուսանողներ: Մրցույթը նախաձեռնել է ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ղեկավար Մարիամ Գևորգյանը:

«Նպատակն էր բացահայտել ուսանողների՝ մասնագիտական տերմինների իմացության աստիճանը և ամրապնդել դրանք: Նման մրցույթները նպաստում են նոր գիտելիքների ձեռքբերմանը, տրամաբանական մտածողության զարգացմանը»,- ասել է նա:

Մրցույթը ընթացել է 3 փուլով, որի ընթացքում թիմի անդամներից մեկը մյուսներին բացատրել է քարտում նշված տնտեսագիտական 6 տերմինների բացատրությունը՝ առանց բառի արմատը և թարգմանությունը օգտագործելու: Խաղի ընթացքում տրվել են նաև տրամաբանական հարցեր:

Հաղթող և մասնակից թիմերը պարգևատրվել են պատվոգրով և շնորհակալագրերով: