Արցախի պետական համալսարան

IMG 0040 IMG 0050

Դեկտեմբերի 6-ին Արցախի պետական համալսարանում կայացել է գիտական սեմինար՝ «Թարմատարն արդի հայերենում» թեմայով: Միջոցառումը նախաձեռնել է բանասիրական ֆակուլտետի Ակ.Ս.Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Շուշանիկ Սաղյանը:

Նպատակն էր ուսանողներին ծանոթացնել թարմատար երևույթներին՝ գրավոր խոսքի նկատմամբ լիարժեք վերահսկողություն սահմանելու համար:

Բանախոսը ներկայացրել է գրության աշխարհաբարյան զուգաձևերը, իմաստային և ձևական տարբերությունները, ածանցների գործառութային արժեքի կորուստները, իմաստային կրկնությունները, կապերի թարմատարության առաջացման պատճառները, թարմատար բառերի իմաստների հիմքերը, լայնորեն կիրառվող սխալ օրինակները՝ նշելով ընդունելի ձևերը:

«Թարմատարի զանազան դրսևորումների իմացությունը նպաստում է խոսքի գրագետ կառուցմանը, ուսանողների՝ խոսքային ունակությունների զարգացմանը»,- ասել է Շուշանիկ Սաղյանը:

Միջոցառումը ուղեկցվել է հարցուպատասխանով: