Արցախի պետական համալսարան

2412176621512884709

1950թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջարկով որոշ պետություններ եւ կազմակերպություններ, ներկայումս՝ ամբողջ աշխարհը, դեկտեմբերի 10 -ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր։ Մինչ այդ՝1948 թ.-ին,Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիր,որում առանձնացված մարդու հիմնարար իրավունքները պետք է պաշտպանված լինեն բոլոր երկրներում եւ պետություններում ՝առանց խտրականության։

Հռչակագրում առաջ քաշված իրավունքների եւ ազատության համընդհանուր ճանաչումն ու կիրառումը շարումակվում է մնալ որպես մի նպատակ,որի ուղղությամբ տարված քայլերը ծառայում են հօգուտ մարդու իրավունքների եւ դրանց պաշտպանությանը։

Երկրագնդի վրա յուրաքանչյուր ոք պետք է զգա,որ իր իրավունքները պաշտպանված են։

Քրիստինե Ղահրամանյան, լրագրություն 1-ին կուրս