Արցախի պետական համալսարան

IMG 0621 IMG 0628

Դեկտեմբերի 11-ին ԱրՊՀ Որակի ապահովման կենտրոնը հրավիրել է հերթական քննարկումը, որի ընթացքում մասնակիցները քննարկել են ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնավերլուծության չափանիշ 4-ը` «Ուսանողները», որը ներկայացրել է ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:

Քննարկումներին ներկա էին պրոռեկտորներ, ստորաբաժանումների ներկայացուցիչներ, պատասխանատուներ: Վ. Յարամիշյանը մանրամասն ներկայացրել է ուսանողների հավաքագրման, ընտրության և ընդունելության իրականացման մեխանիզմները, կրթական կարիքների վերհանման քաղաքականությունը և ընթացակարգերը, այդ ուղղություններով արդյունավետության բարձրացման նպատակով կատարվող աշխատանքները, ուսանողների արդյունավետ ուսումնառությանը նպաստելու համար ՄՈՒՀ-ի ստեղծած լրացուցիչ պարապմունքների կազմակերպման և խորհրդատվություն տրամադրելու հնարավորությունները, ուսանողների կարիերային նպաստող ծառայությունները: Նա նաև անդրադարձել է ուսանողների՝ գիտահետազոտական աշխատանքներին ներգրավմանը, իրավունքների պաշտպանությանը, ուսանողների կրթական, խորհրդատվական և մատուցվող այլ ծառայությունների գնահատման և որակի ապահովման մեխանիզմներին՝ առանձնացնելով թույլ և ուժեղ կողմերը, նշելով առկա խնդիրները և դրանց արդյունավետ լուծման հետագա քայլերը:

Քննարկումն ուղեկցվել է հարցուպատասխանով և առաջարկություններով: