Արցախի պետական համալսարան

IMG 0502 IMG 0534

Դեկտեմբերի 11-ը աշխարհում նշվում է որպես լեռների միջազգային օրը: Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվում է որևէ կարգախոս, և միջոցառումներ են կազմակերպվում հենց այդ տրամաբանությամբ: Այս տարվա կարգախոսն է «Լեռները կարևոր են երիտասարդների համար»: Աշխարհագրության ամբիոնը օրվան նվիրված կազմակերպել է ինտելեկտուալ խաղը: Նախաձեռնող Ռուբինա Թովմասյանի խոսքով` նպատակ ունի ևս մեկ անգամ ուսանողների ուշադրությունը հրավիրել լեռների կարևորությանը, լեռնային երկրների հիմնախնդիրներին:

«Շատ կարևոր է, որ մեր երիտասարդները ճիշտ գնահատեն լեռների ֆիզաշխարհագրական ներուժը, հատկապես` դրանց ռեկրեացիոն նշանակությունը և իհարկե կարողանան դրանք ռացիոնալ կերպով օգտագործել», -իր խոսքում նշել է աշխարհագրության ամբիոնի վարիչ Ա. Գրիգորյանը:

Խաղին մասնակցել են աշխարհագրության բակալավրի և մագիստրատուրայի բոլոր կուրսերը: Երեք փուլերից բաղկացած ակտիվ պայքարի արդյունքում հաղթող է ճանաչվել մագիստրատուրայի «3724» թիմը: