Արցախի պետական համալսարան

80019733 658160038051027 100704059534606336 n 79285610 559359768197864 7477355848348467200 n

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հրապարակել է «Տարվա 10 լավագույն մարզիկների» մրցույթին մասնակցող մարզիկների ցանկը:

Ցանկում ընդգրկված են մրցաշրջան-2019-ում արդյունքներ գրանցած 25 մարզիկների անուններ, որոնք լավագույնս են հանդես եկել եւ նվաճել մեդալներ։ Նրանց թվում է ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժնի 3֊րդ կուրսի ուսանող Վահագն Չալյանը, ով հանդիսանում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների բազմակի մրցանակակիր, 2019 թվականի Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն, աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր։ Նա միջազգային կարգի սպորտի վարպետ է։ Լավագույն տասնյակը որոշվելու է SMS քվեարկության արդյունքում, որը մեկնարկել է դեկտեմբերի 12-ին` ժամը 10:00-ին, եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 25-ը` ժամը 18:00-ն:Վահագն Չալյանի օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է 10-41 կարճ համարին ուղարկել հաղորդագրություն 24 թիվը։