Արցախի պետական համալսարան

20191203 101132Արցախի պետական համալսարանի գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային ֆորումին: Դեկտեմբերի 3-ից 5-ը տևած համաժողովը կազմակերպել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի համաշխարհային պատմության ինստիտուտը, Պետական Էրմիտաժը, «Կուրչատովի ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնը և «Պատմական հետազոտությունների ինստիտուտը»: Ֆորումի գլխավոր հովանավորն էր Ռուսական «Տրանսնեվտ» ընկերությունը:

Միջոցառմանը մասնակցում էին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ավստրիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի,20191204 133157 Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի հարյուրավոր մասնագետներ:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած մոտ 120 մասնակիցները ֆորումի ընթացքում քննարկել են Ռուսաստանում և աշխարհում հումանիտար գիտելիքների զարգացման հեռանկարները:

Վալերի Ավանեսյանը ներկայացրել է «Լուի Նապոլեոն Բոնապարտը Չերնիշևսկու գնահատմամբ» թեման: Նրա խոսքով՝ ֆորումը արդյունավետ էր գիտելիքների փոխանակման, տարբեր թեմաներով քննարկումներ ծավալելու առումով՝ ընդգծելով, որ ԱրՊՀ մասնակցությունը միջազգային նմանատիպ ծրագրերում միտված է Արցախը միջազգային հանրությանը ճանաչելի դարձնելուն:

Ֆորումի մասնակիցները հետագա համագործակցության շուրջ ձեռք են բերել պայմանավորվածություններ: