Դեկտեմբերի 17-ին Արցախի պետական համալսարանում ֆինանսական հաշվառում դասընթացի շրջանակում կայացել է «Ֆինանսական հաշվետվության պատրաստում» խորագրով մրցույթ: Միջոցառումը նախաձեռնել էր տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Գոհար Սարգսյանը:
«Ֆինանսներ» 3-րդ կուրսի ուսանողները ստեղծել են վերացական կազմակերպություններ, կատարել դրա հաշվառման գործընթացը և կազմել ֆինանսական հաշվետվության փաթեթ: Նրանք ներկայացրել են ընկերությունների նպատակը, առաքելությունը, ընձեռած հնարավորությունները, կատարած գործառնությունները, աշխատողների աշխատավարձը, ապագա հեռանկարները:
Գոհար Սարգսյանի խոսքով՝ միջոցառման նպատակն էր դասընթացի շրջանակում ստացած տեսական գիտելիքները ամրապնդել գործնականում և ավելի խորը ուսումնասիրություններ կատարել:
Մրցույթի ավարտին հաղթող և մասնակից թիմերը պարգևատրվել են պատվոգրով և շնորհակալագրերով: