Արցախի պետական համալսարան

IMG 1463  IMG 1475

Դեկտեմբերի 24-ին կայացել է ԱրՊՀ գիտխորհրդի տարեվերջյան նիստը, որտեղ քննարկվել և ի գիտություն են ընդունվել ուսումնական գործընթացի վերաբերյալ մի շարք հարցեր, հաստատվել ԱրՊՀ ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը, տպագրության երաշխավորվել մի շարք աշխատություններ:

2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի 2-րդ ընթացիկ ստուգման արդյունքների մասին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանը` նշելով ի հայտ բերված թերացումները:

Անդրադառնալով նշված թերացումներին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումներին ուսումնասիրել խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:

Օրակարգի հաջորդ հարցով ֆակուլտետների դեկանները տեղեկատվություն են ներկայացրել հեռակա ուսուցման համակարգի առաջին կիսամյակի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների մասին` նշելով, որ անհրաժեշտ բոլոր աշխատանքներն արդեն իրականացվել են, կազմվել են դասացուցակները, հաստատված է պարապմունքների ժամանակացույցը և այլն:

Գիտխորհուրդը հաստատել է ԱրՊՀ ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը և այն ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն ներկայացնելու մասին հարցը, որը ներկայացրել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը:

Օրակարգի հաջորդ հարցերով գիտխորհուրդը տպագրության է երաշխավորել 2018-2019 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը, մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկներ:

Ամփոփելով անցնող տարին` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը նշել է, որ կատարված աշխատանքները եղել են արդյունավետ և նպատակային` շնորհավորելով ներկաների գալիք տոները: