Հարգելի՛ համալսարանականներ, սիրելի՛ ուսանողներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Անցնող տարում մեր համատեղ կատարած աշխատանքը արդյունավետ էր և նպատակային բոլոր ուղղություններով: Մենք միասին կարողացանք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք ծառացած էին բուհի առջև` արդյունավետ իրականացնելով ուսումնագիտական գործունեությունը:
Անցնող տարում միասին արձանագրած ձեռքբերումներին զուգահեռ շարունակեցինք աշխատանքները բուհի համար կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ, որոնցից ուզում եմ առանձնացնել համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման և գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները:
Բուհի որդեգրած ուսանողակենտրոն սկզբունքը շարունակվել է գերակա լինել անցնող տարում: Տարբեր մասնագիտությունների գծով տասնյակ ուսանողներ հնարավորություն են ունեցել արտերկրում և ՀՀ-ում մասնակցել ուսանողական տարաբնույթ մրցույթների, գիտաժողովների, գիտական սեմինարների, ամառային դպրոցների, վերապատրաստման դասընթացների, ճամբարների: Ուսումնագիտական արդյունավետությանը նպաստող տարաբնույթ ծրագրերում ընդգրկված է եղել նաև դասախոսական կազմը:
Կրթության որակի շարունակական բարելավումը և բոլոր ուղղություններով աշխատանքների արդյունավետության բարձրացումը համարում եմ գերակա նպատակ, և այս նպատակին կլինեն միտված մեր կողմից իրականացվող բոլոր աշխատանքները:
Լիահույս եմ, որ 2020-ին մենք կհասնենք մեր ակնկալած վերջնարդյունքներին, եթե շարունակենք աշխատել ակտիվ և նպատակային:
Շնորհավորում եմ Արցախի, ՀՀ և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին ու գործընկերներին: Թող 2020 թվականը լինի խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի: Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ, կրթության և գիտության ոլորտում նորանոր ձեռքբերումներ, անձնական և համազգային իղձերի իրականացում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: