Արցախի պետական համալսարան

IMG 1535heraka IMG 1520heraka

Արցախի պետական համալսարանում մեկնարկել են հեռակա ուսուցման համակարգի պարապմունքները և կտևեն մինչև փետրվարի 4-ը:

Բոլոր ֆակուլտետներում պարապմունքները կազմակերպվում են 2-րդ հերթով, միայն բանասիրական ֆակուլտետի պարապմունքները` 1-ին հերթով:

Հունվարի 8-ից մեկնարկել է նաև առկա ուսուցման համակարգի քննաշրջանը և կտևի մինչև հունվարի 17-ը: Պարտքերի մարման 1-ին փուլը կտևի հունվարի 20-ից 24-ը, 2-րդ փուլը` փետրվարի 17-ից 21-ը: