Արցախի պետական համալսարան

IMG 2809 IMG 2812

Փետրվարի 20-ին Արցախի պետական համալսարանում կայացել է ինտելեկտուալ խաղ՝ նվիրված Արցախյան շարժման 32-ամյակին: Մրցույթը նախաձեռնել է պատմության և իրավագիտության ֆակուլտետի «Քաղաքագիտություն» մասնագիտության ուսանողուհի Լուսինե Օհանյանը:

Ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Աշխեն Ասրյանի խոսքով՝ խաղի նպատակն է ուսանողներին ներգրավել ուսանողական ակտիվ կյանքին, նոր գիտելիքներ հաղորդել, բարձրացնել նրանց ինտելեկտուալ կարողությունները:

Մրցույթի ընթացքում հնչել են ուսանողների իմացական գիտելիքները ստուգող տարբեր ոլորտներից հարցեր, իսկ ավագների խաղի ժամանակ՝ մասնագիտական բնույթի հարցեր:

«Նման մրցույթները հրաշալի միջոց են ուսանողների ժամանցն ու գիտելիքի ձեռքբերումը համատեղելու, միտքը մարզելու, այլընտրանքներ գտնելու, առողջ մրցակցելու և արգելքներ հաղթահարելու համար»,- ասել է ուսանողուհի Լուսինե Օհանյանը:

Ինտելեկտուալ խաղի ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը, լավագույն թիմի ավագ ճանաչված և ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողները պարգևատրվել են պատվոգրերով: