Արցախի պետական համալսարան

26.02.20201 26.02.20202

Փետրվարի 26-ին Արցախի պետական համալսարանում կայացել է հանդիպում «Արցախի պահպանողական» կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանի հետ, որին ներկա էին կուսակցության ներկայացուցիչներ, ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ստորաբաժանումների ղեկավարներ, ուսանողներ:

2020թ. ԱՀ նախագահական ընտրություններում որպես նախագահի թեկնածու առաջադրված Դավիթ Բաբայանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով կուսակցության ծրագրային դրույթները և երկրի զարգացման իր տեսլականը:

Կուսակցության անդամները ևս հանդես են եկել ելույթներով՝ խոսելով կրթության, բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտներում լուրջ տեղաշարժեր կատարելու անհրաժեշտության մասին:

Հանդիպման ավարտին Դ. Բաբայանը պատասխանել է ներկաների հարցերին:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և իրազեկել, որ առաջիկայում հանդիպումներ կլինեն նաև նախագահի մյուս թեկնածուների հետ, ովքեր կներկայացնեն նմանատիպ առաջարկություն: