Արցախի պետական համալսարան

IMG 3525 IMG 3541

Փետրվարի 28-ին կայացել է ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որտեղ քննարկվել են մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մասնագիտությունների ու կրթական ծրագրերի վերաբերյալ հարցեր, տպագրության երաշխավորվել աշխատություններ:

2019-2020 ուսումնական տարվա մագիստրոսական թեզերի /հեռակա ուսուցման համակարգ/ պաշտպանության արդյունքների մասին տեղեկատվություն է ներկայացրել ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը՝ նշելով, որ նախորդ ուսումնական տարվա համեմատ հանձնաժողովի նախագահները ավելի ընդարձակ հաշվետվություն են գրել՝ ընդգծելով իրենց գոհունակությունը պաշտպանության արդյունքներից:

Օրակարգի մյուս հարցով գիտխորհուրդը հաստատել է ֆիզիկայի ամբիոնի դոցենտի պաշտոնակատար Մելս Վաչագանի Մինասյանին ԱրՊՀ «Ոսկե մեդալ»-ով պարգևատրելու մասին հարցը, որը ներկայացրել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը:

«Մելս Մինասյանը արդեն 27 տարի է, ինչ աշխատում է ԱրՊՀ-ում, ընդ որում նա ոչ միայն հարգված դասախոս է, այլև որոշակի ժամանակաընթացքում եղել է նաև համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր և ԱՀ կրթության, գիտության նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչ»,- ասել է ռեկտորը:

Օրակարգի հաջորդ հարցով գիտխորհուրդը հաստատել է 2020-2021 ուսումնական տարվա մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մասնագիտությունների և կրթական ծրագրերի, դրանց և բակալավրիատի կրթական ծրագրերի համապատասխան տեղերի պլանավորման ու լիազոր մարմին ներկայացնելու մասին հարցը:

Գիտխորհուրդը տպագրության է երաշխավորել մեկ ուսումնական ձեռնարկ, մեկ ուսումնամեթոդական ուղեցույց, հաստատել ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ Ժիրայր Իշխանյանի ուսումնահետազոտական աշխատանքների անհատական պլանի ու պատմության և քաղաքագիտության ամբիոնի հայցորդ Ռադա Ավետիսյանի ատենախոսության թեմայի մասին հարցերը: