Արցախի պետական համալսարան

IMG 3584 IMG 3612

Այսօր՝ մարտի 9-ին, մեկշաբաթյա դադարից հետո Արցախի պետական համալսարանում մեկնարկել են առկա ուսուցման համակարգի պարապմունքները: ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանի խոսքով՝ ուսումնական գործընթացը ընթանում է բնականոն հունով, բացակաների թիվը չի գերազանցում 15%-ը:

«Մեկշաբաթյա դադարի պատճառով փոխվել է ընթացիկ ստուգումների ժամանակահատվածը: Ռեկտորատի որոշմամբ երկրորդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումը կկազմակերպվի ապրիլի 1-ից, իսկ 2-րդ ընթացիկը՝ մայիսի 25-ից»,- ասել է պրոռեկտորը՝ հավելելով, որ փորձուսուցումը մանկավարժական մասնագիտություններում և «Իրավագիտություն» 3-րդ կուրսում կսկսվի ապրիլի 13-ից: