Արցախի պետական համալսարան

44118679 731662010503614 3884285868936003584 n

Հայաստանի Հանրապետությունում գործող Հայ կրթական հիմնարկությունը վճարովի համակարգում սովորող ուսանողների համար հայտարարում է կրթաթոշակների մրցույթ՝ 2020-2021թթ նոր ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով (հիմնարկության կողմից տրամադրվող գումարի առավելագույն չափը 600.000 ՀՀ դրամ է)` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով (https://aef.am/Universities.pdf):

Մրցույթին մասնակցել կարող են ՀՀ պետական ԲՈՒՀ-երի առկա վճարովի համակարգում 2020 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ: Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 7, 3.2 կամ 75 միավոր է։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև մայիսի 10-ը լրացնել կրթաթոշակի հայտը:

Նշենք, որ հարցերի և մանրամասների համար դիմորդները կարող են զանգահարել 011 53 14 85 հեռախոսահամարին կամ գրել aef@aef.am էլեկտրոնային հասցեին: