Արցախի պետական համալսարան

 14681002 354610921542060 5613807501330116647 o 1

Ապրիլի 17-ին ԱրՊՀ-ում կայացել է գիտխորհրդի նիստ, որտեղ քննարկվել է ստեղծված արտակարգ իրավիճակում ԱրՊՀ ուսումնական գործընթացը հեռավար եղանակով կազմակերպման ընթացքի մասին հարցը:

Ֆակուլտետների դեկաններն ու ամբիոնների վարիչները ներկայացրել են համապատասխան կառույցների կողմից իրականացվող աշխատանքները, առկա թերություններն ու խնդիրները: Գիտխորհուրդը որոշել է շարունակել հեռավար ուսուցումը` կարևորելով նաև գործնական և լաբորատոր աշխատանքների կազմակերպումը:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև ավարտական խմբերի ստուգումների և ամփոփիչ ատեստավորման կազմակերպման վերաբերյալ հարցը, որի մասին առանձին որոշում կկայացվի առաջիկայում:

Ռեկտորը, ընդհանուր առմամբ, գոհունակություն է հայտնել հեռավար ուսուցման ընթացքից:

«Հեռավար ուսուցման ընթացքը գոհացուցիչ է: Տարբեր ձևերով, համալսարանի տարբեր ստորաբաժանումների կողմից ստուգվում, վերահսկվում է ընթացքը, ինչպես նաև ուսանողներն են գոհունակություն հայտնել»,-ասել է նա:

ԱրՊՀ ռեկտոր Ա. Սարգսյանը հավաստիացրել է, որ ուսումնական գործընթացը ավարտին հասցնելու համար գործածվում են բոլոր անհրաժեշտ միջոցները` պարբերաբար խորհրդակցելով լիազոր մարմնի հետ: