Արցախի պետական համալսարան

93269180 2605237513080719 602966176603045888 n 1Մեծարգո´ Արայիկ Վլադիմիրի,

Արցախի պետական համալսարանի ողջ կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու առթիվ։

Մեր երկրի համար Ձեր ծավալած հասարակական, քաղաքական, տնտեսական գործունեությունն ու դրա արդյունավետությունը անհերքելի փաստեր են: Բոլորս քաջ ծանոթ ենք ԱՀ վարչապետի և պետնախարարի պաշտոններում ծավալած Ձեր գործունեությանը, որը միտված է եղել երկրի զարգացմանը տարբեր ուղղություններով: Ոչ պակաս կարևոր եմ համարում նաև ԱրՊՀ խորհուրդը տարիներ շարունակ Ձեր կողմից ղեկավարելը, Արցախի մայր բուհի շրջանավարտ լինելը, որոնցով պայմանավորված` Դուք մշտապես ցանկացած հարցի տվել եք արդյունավետ լուծում։

Համոզված եմ, որ բազում տարիների ընթացքում Ձեր կուտակած հարուստ փորձը, մարդկային բարձր հատկանիշներն ու մասնագիտական գիտելիքները մեծապես կնպաստեն հայրենիքի առջև ծառացած բոլոր խնդիրների լուծմանը:

Խաղաղություն մեր երկրին և հաջողություններ Ձեզ ու մեր ժողովրդին։