Արցախի պետական համալսարան

555

Այսօր` Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է: Այն  հայ երիտասարդները որոշել են նշել հիշատակի և  բողոքի երթերով: Երևանի պետական համալսարանի ″Երիտասարդ համալսարանականների միավորում″ հասարակական կազմակերպությունը Երևանում երթ է կազմակերպել  դեպի Եռաբլուր:  Երթի մասնակիցները   Եռաբլուրի եկեղեցի են այցելել, ապա Գուրգեն Մարգարյանի շիրիմին ծաղիկներ դրել:

Միջոցառումներ են տեղի ունեցել նաև Արցախում: ″Կամք″ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր  հետկեսօրին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու մոտ էին հավաքվել Արցախի երիտասարդական կազմակերպությունների անդամները, տարբեր բուհերի ուսանողներ` դասախոսների հետ, ավագ դասարանների աշակերտները ուսուցիչների հետ: Երիտասարդական ակցիան արժանացել էր Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարութայն  աջակցությանը:  Քայլերթը նվիրված էր Գուգեն Մարգարյանի հիշատակին, ում  ծննդյան 34-րդ տարեդարձը երիտասարդությունը որոշել էր նշել, բողոքելով Ադրբեջան -Հունգարիա գործարքի, մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման և այդ կապակցությամբ միջազգային  հանրության վերաբերմունքի դեմ: Այսօր Սբ. Հակոբ եկեղեցում Գուրգեն Մարգարյանի հիշատակին հոգեհանգստյան արարողություն է կատարվել, որից հետո երիտասարդները դատապարտող կարգախոսներով շարժվել են Ստեփանակերտի հուշահամալիր:  Հուշահամալիրի մոտ ադրբեջանի դրոշն են այրել, ծաղիկներ են խոնարհել Սումգայիթյան զոհերի հիշատակին: