Արցախի պետական համալսարան

hanr1Մարտի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրակացարանում բնակվելու համար ուսանողների կատարած վարձավճարները վերադարձվելու են նրանց: Այս մասին հունիսի 5-ին կայացած ԱրՊՀ ռեկտորատի նիստում հայտարարել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով` հանրակացարանաբնակ ուսանողների մուծած վճարների մասնակի վերադարձման գործընթացն ուշադրության առանցքում է: ԱրՊՀ ռեկտորը նշել է, որ ներկայումս այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և ճշտվում են այն ուսանողների անունները, ովքեր հանրակացարանում բնակվելու համար վճարել էին նաև երկրորդ կիսամյակի վարձը: