Արցախի պետական համալսարան

11 1Հարգելի´ ուսանողներ, 2020 թ. հունիսի 10-ին` ժամը 9:00-ին, մեկնարկում են ԱրՊՀ բակալավրիատի առկա և հեռակա, մագիստրատուրա առկա ուսուցման համակարգերի 2019-2020 ուսումնական տարվա ավարտական կուրսերի ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունները ավանդական եղանակով:

Ժամանակացույցը` այստեղ:

Բոլոր ուսանողները պարտավոր են, ըստ հաստատված ժամանակացույցի, ներկայանալ համալսարան դիմակներով և ձեռնոցներով` հետևողականորեն պահպանելով համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր պայմանները:

Հանրապետությունից դուրս, ինչպես նաև պարետատան որոշմամբ տեղաշարժի սահմանափակման մեջ գտնվող ուսանողների ստուգումները կկազմակերպվեն հեռավար եղանակով: Նման ուսանողները պարտավոր են ստուգումից մեկ օր առաջ դիմել համապատասխան ֆակուլտետի դեկանին կամ ՈւՀՏԱ և կարիերայի բաժնի պետին (հեռախոս` 097 50 50 30):