Արցախի պետական համալսարան

IMG 4475anqa IMG 4542anqa

IMG 4529anqa IMG 4528anqa 

Հունիսի 9-ին ՀՀ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից ԱրՊՀ-ում առցանց եղանակով իրականացվել է որակի ներքին ապահովման համակարգերի գործունեության մշտադիտարկում:

Հիմնադրամի կողմից Zoom հարթակի միջոցով իրականացված առաջին քննարկմանը մասնակցում էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը,պրոռեկտորները, ՀՀ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, փորձագետներ:

Քննարկման ընթացքում համալսարանականները անդրադարձել են երկրում հայտարարված արտակարգ իրավիճակում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, հեռավար ուսուցման ընթացքում ունեցած ձեռքբերումներին ու թերացումներին, խոսել ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի, անելիքների և ուսումնական գործընթացի ու որակի բարելավմանը վերաբերող հարցերի մասին:

Քննարկման մասնակիցները պատասխանել են նաև փորձագետների կողմից հնչած հարցերին:

Հաջորդիվ նման առցանց հանդիպում- քննարկումներ են իրականացվել նաև ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ուսանողների, որակի ապահովման բաժնի պատասխանատուների և ինքնավերլուծություն իրականացրած խմբերի ներկայացուցիչների հետ:

Վերջում ամփոփվել են մշտադիտարկման  աշխատանքները: