Արցախի պետական համալսարան

103917039 3753979007962565 5575176219583116881 nԿյանքից հեռացել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանը։ Մեծ է Սեմյոն Նիգիյանի ավանդը բնագավառի, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի կայացման ու զարգացման գործում: Նրա մեթոդական և մասնագիտական օժանդակության շնորհիվ մասնագիտությունը վերջին տարիներին զգալի առաջընթաց է արձանագրել ԱրՊՀ-ում: 

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանը, ամբիոնի ողջ դասախոսական կազմն ու ուսանողությունը ցավակցում և իրենց զորակցությունն են հայտնում Սեմյոն Նիգիյանի հարազատներին ու գործընկերներին: