Արցախի պետական համալսարան

Հարգելի´ ուսանողներ, 2020թ. հունիսի 17-30-ը համալսարանի այն ուսանողները, ովքեր, կապված արտակարգ իրավիճակի հետ, մարտի 1-ից մինչև ուսումնական տարվա ավարտը փաստացի չեն բնակվել հանրակացարանում, կարող են այդ ժամանակահատվածի համար մուծած վարձավճարները հետ ստանալ հաշվապահությունից աշխատանքային օրերին` ժամը 10:00-13:00:

Նշված վարձավճարները հետ ստանալու համար ուսանողները պարտավոր են պարետին հանձնել իրենց հատկացված սենյակները` առանց անձնական գույքի և վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց ունեցած պարտքերը: