Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայտոսթյանին, որտեղ մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն Հայտոսթյան

 խորապես ցնցված ենք Բեյրութում տեղի ունեցած խոշոր պայթյունից:

Գիտենք, որ ողբերգությունը չի շրջանցել նաև հայկական թաղամասերը: Արցախի պետական համալսարանի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի  եղբայրական ժողովրդին ու մեր հայրենակիցներին: Խորապես ցավակցում ենք զոհվածների հարազատներին, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում:

ԱրՊՀ ռեկտոր` Ա. Յու. Սարգսյան»: