Արցախի պետական համալսարան

Հուլիսի 17-ին մեկնարկած ուսանողական նախաձեռնությունը մոտ օրերս ամփոփվել էր, և հավաքված բոլոր ծանրոցներն ու նամակները հասել են Այգեպարի փոքրիկներին։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ուսանողական խորհրդի և ՈՒՀՏԱ և Կ բաժնի համատեղ ջանքերով, որի շրջանակներում ակտիվ համագործակցել ենք ԵՊՀ ԻՄ ուսանողների հետ։

Այգեպարի մանկապարտեզն արդեն վերանորոգվել է։ Տեղեկանալով այնտեղ տիրող մթնոլորտից՝ էլ ավելի ենք ոգևորվում և զինվում հայրենասիրությամբ։

Մեր համատեղ ծրագիրը հասավ իր նպատակին։ Անմեղ մանուկներին պարգևած ժպիտն ու ուրախությունը, կարծում եմ, ամենաթանկ նվերն էր, որ ստացան մեր կողմից։

ԱրՊՀ Ուսանողական խորհուրդն իր խորին շնորհակալությունն է հայտնում նախաձեռնությանը սիրով և մեծ ոգևորությամբ մասնակցած բոլոր ուսանողներին։ Անչափ ուրախ և հպարտ ենք, որ ունենք նման ակտիվ ուսանողություն, որ նույնիսկ համաճարակի նման պայմաններում կարողացանք համախմբվել և ծրագիրը կյանքի կոչել։

Լիլիթ Մարգարյան, ԱրՊՀ ՈւԽ նախագահ