Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 9 - ին ԱրՊՀ Կարո Դավթյանի անվան հայոց լեզվի կաբինետում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Թարգմանչացտոնին:

Միջոցառման ընթացքում հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի ուսանողուհիները (Ն.Գաբրիելյան, Ա.Շիրինյան, Լ.Բադասյան, Լ.Սարգսյան, Ն.Բալայան) հանդես եկան զեկուցումներով, երգով ու ասմունքով: Արժևորվեց Թարգմանչաց տոնի խորհուրդը և նրա տեղը մեր ազգային տոնացույցում:
Միջոցառումը վարում էր կաբինետի վարիչ Ա.Հայրապետյանը: Վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., պրոֆ. Օ.Բաբայանը: