Արցախի պետական համալսարան

Հարգելի´ ուսանողներ, ԱրՊՀ հանրակացարանի սենյակների տրամադրումը տեղի կունենա օգոստոսի 29-ին` ժամը 9:00-ից: Այն ուսանողները, ովքեր չեն ներկայացրել հանրակացարանում բնակվելու համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը, պետք է մինչև օգոստոսի 29-ը /ներառյալ/ ներկայացնեն:

Համաձայն կանոնակարգի`  հանրակացարանում բնակվելու համար ուսանողը պետք է.

-լրացնի սահմանված ձևի դիմում` կցելով հետևյալ փաստաթղթերը.

✅1. տեղեկանք փաստացի բնակության վայրից.

✅2. տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ.

✅3. միջնորդագիր տվյալ ուսումնական հաստատության ղեկավարից (այլ ուսումնական հաստատության սովորողը).

✅4. սոցիալական վիճակը հաստատող տեղեկանք (առկայության դեպքում):

✅5. 2 լուսանկար 3x4 չափի:

Հորդորում ենք Արցախի պետական համալսարան այցելելիս խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխարգելող բոլոր կանոնները, մասնավորապես` կրել բժշկական դիմակ, ձեռնոցներ և պահպանել սոցիալական հեռավորությունը: