Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանի բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողների համար սեպտեմբերի 7-ից մեկնարկեց ուսումնական տարին:

 

Դասապրոցեսին զուգահեռ բանասիրական ֆակուլտետի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողներին արդեն ներկայացվել են հեռավար ուսուցման նոր հարթակի հնարավորություններն ու առանձնահատկությունները, ուսանողները ստացել են իրենց էլեկտրոնային հասցեները և ծանոթացել ”Google for Education” հարթակի “Google Classroom” հավելվածին ու գործիքակազմին: Այս գործընթացը նախատեսվում է առաջիկայում իրականացնել նաև մյուս ֆակուլտետներում։  

 Ինչես արդեն նշվել էր, էլեկտրոնային ուսուցման նոր հարթակը հնարավորություն կտա ուսուցման ավանդական ձևը համադրել առցանց եղանակին` նպաստելով ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Առաջիկայում նախատեսվում է նաև կազմակերպել փորձնական դասաժամեր՝ էլեկտրոնային ուսուցման հարթակը ամբողջությամբ և լիարժեքորեն գործարկելու համար: