Արցախի պետական համալսարան

Սեպտեմբերի 11-ին  Արցախի  պետական  համալսարանում  դասախոսությամբ  հանդես  է  եկել  ԵՊՀ  միջազգային  հարաբերությունների  ֆակուլտետի դասախոս, պ.գ.թ.,  դոցենտ, ԵՊՀ  հայագիտական  հետազոտությունների   ինստիտուտի ավագ  գիտաշխատող  Սարգիս  Գրիգորյանը: 

Հանդիպումը կազմակերպվել է ԱրՊՀ հայագիտական կենտրոնի նախաձեռնությամբ, որին ներկա էին «Պատմություն» մասնագիտության տարբեր կուրսերից ուսանողներ և դասախոսներ: Դասախոսության թեման էր «Մերձավոր Արևելքի քաղաքական իրավիճակը»: 

 Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Ա. Առստամյանը ողջունել է բանախոսին և շնորհակություն հայտնել ԱրՊՀ-ում հյուրընկալվելու համար, իսկ ուսանողներին հորդորել է, որպեսզի նմանատիպ գիտական թեմաները ընդունեն ի գիտություն, քանի որ մասնագիտական կայացման ճանապարհին դրանք անչափ կարևոր նախապայմաններ են:  

Բանախոսը ներկայացրել է տարածաշրջանում տիրող ներկայիս իրավիճակը և պատասխանել ուսանողների կողմից հնչեցված հարցերին: