Արցախի պետական համալսարան

DSC00183       DSC00204

Ռուսաստանից, Վրաստանից, Լիբանանից, Գերմանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սերբիայից, ԱՄՆ-ից և Հայաստանից եկած հայ և օտարազգի բանաստեղծներին այսօր միավորում է պոեզիայի միջազգային փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվում Արցախում և ողջ տարածաշրջանում: Հոկտեմբերի 15-ին փառատոնի մասնակիցները հյուրընկալվեցին ԱրՊՀ- ում: Նրանք նախ ծաղիկներ դրեցին համալսարանի զոհված ուսանողների հուշակոթողին:

Մշակութային երկրում դրվում է նոր ավանդույթ, որն անշուշտ շարունակություն կունենա: Փառատոնի մասնակիցների մի մասն առաջին անգամ է Արցախում և նրանց երազանքն էր գտնվել հինավուրց այս երկրում: Ոմանք իրենց հյուր չեն համարել այստեղ` ինչպես 1986 -1992 թթ. այստեղ զինվորական ծառայություն իրականացնող Վլադիմիր Պոնոմարյովը, ում համար Արցախը Սուրբ հող է:
Նրանց բոլորին միավորել է պոեզիայի հանդեպ մեծ սերը: Մասնակիցներից յուրաքանչյուրը դահլիճի հետ կիսվում էր իր տպավորություններով, հույզերով ու ներկայացնում իր հոգուց պոկված բանաստեղծական տողերը:
Ինչպես նշեց ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խաղաղության, սիրո պոեզիայի օրրանն է:

 

DSC00206    DSC00208