Արցախի պետական համալսարան
Նոյեմբերի 6-ին հեռավար եղանակով տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել է ԱրՊՀ 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի վերսկսման մասին հարցը։ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի հրամանը՝ ստորև.
Ելնելով Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունից և հիմք ընդունելով ԱրՊՀ ռեկտորատի 2020թ. նոյեմբերի 5-ի նիստի որոշումը՝
 
Հրամայում եմ
1. Արցախի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա ուսուցման համակարգի 2020-2021 ուումնական տարվա առաջին կիսամյակի ընդհատված պարապմունքները վերսկսել 2020թ. նոյեմբերի 10-ից հեռավար եղանակով՝ չեղարկելով նախատեսված ընթացիկ բոլոր ստուգումները և փորձուսուցումները.
2. ֆակուլտետների դեկաններին և ամբիոնների վարիչներին՝ ձեռնարկել բոլոր միջոցները համապատասխան ստորաբաժանումների հիմնական, պայմանագրային ու ժամավճարով աշխատող դասախոսների հետ մշտական կապ հաստատելու և ուսումնական գործընթացը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու համար.
3. պաշտպանության բանակում ընդգրկված, ինչպես նաև հարգելի այլ պատճառներով գործընթացին մասնակցել չկարողացող դասախոսների կողմից տարվելիք դասընթացները կազմակերպել համապատասխան ամբիոնների այլ դասախոսների միջոցով.
4. ժամանակավորապես դադարեցնել որևէ ուսանողի հեռացման, իր դիմումի համաձայն ազատման, վերականգնման և այլ բուհ տեղափոխման գործընթացները.
5. ուսումնական գործընթացի համակարգումը հանձնարարել բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանին, ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանին, որակի ապահովման բաժնի պետ Շուշան Սաղյանին.
6. պրոռեկտորներ Վիտյա Յարամիշյանին և Ռուսլան Ավետիսյանին, գիտքարտուղար Գայանե Մարգարյանին, լրատվության բաժնի պետ Զարինե Սառաջյանին՝ ճշգրտել համալսարանի՝ Արցախի Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս գտնվող բոլոր աշխատակիցների ժամանակավոր բնակության հասցեները, առանձին գրությամբ ներկայացնել զորակոչված, կամավորական և աշխարհազորում ընդգրկված համալսարանականների, ինչպես նաև հանրապետությունից հեռացած՝ զորակոչային տարիքի տղամարդ-աշխատակիցների տվյալները:
7. ֆինանսական բաժնի պետ Նարինե Գրիգորյանին՝ բոլոր աշխատակիցների վարձատրությունը կազմակերպել՝ համաձայն ԱՀ կառավարության 2020թ. հոկտեմբերի 26-ի <<Ռազմական դրության ժամանակահատվածում աշխատողների վարձատրության գործընթացի կանոնակարգման մասին>> N 553-Ն որոշման դրույթների.
8. բոլոր պատասխանատուներին՝ յուրաքանչյուր ուրբաթ կազմակերպվելիք ռեկտորատի նիստում հանգամանորեն ներկայացնել ուսումնական գործընթացի ընթացքի մասին տեղեկատվություն.
9. սույն հրամանի կատարման ընդհանուր վերահսկողությունը դնել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանի վրա.
10. պրոռեկտոր Սահակյանին՝ սույն հրամանի դրույթները չկատարող աշխատակիցներին ներկայացնել վարչական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատման:
ԱրՊՀ ռեկտոր՝ Ա. Յու. Սարգսյան