Արցախի պետական համալսարան

Ելնելով Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունից և հիմք ընդունելով ԱրՊՀ ռեկտորատի 2020թ. նոյեմբերի 5-ի նիստի որոշումը՝ վերսկսվել են Արցախի պետական համալսարանի առկա ուսուցման համակարգի 2020-2021 ուումնական տարվա առաջին կիսամյակի ընդհատված պարապմունքները հեռավար եղանակով։ 

Չեղարկվել են նախատեսված ընթացիկ բոլոր ստուգումները և փորձուսուցումները։ Հեռավար եղանակով կազմակերպվող պարապմունքներին զուգընթաց համալսարանի ղեկավարության կողմից քայլեր են ձեռնարկվում ուսումնական գործընթացում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։