Արցախի պետական համալսարան
Նիստի որոշման համաձայն ռեկտորի արձակած հրամանը՝ ստորև.
Հիմք ընդունելով Արցախի պետական համալսարանի ռեկտորատի 2020թ. նոյեմբերի 23-ի նիստի որոշումը` հրամայում եմ`
 
1. ԱրՊՀ ուսումնական գործընթացը վերսկսել ավանդական եղանակով 2020թ. դեկտեմբերի 1-ից.
2.համալսարանի բոլոր աշխատակիցներին և ուսանողներին` մինչև նոյեմբերի 30-ը վերադառնալ և գրանցվել համապատասխան ստորաբաժանումներում. 3.վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռ. Ավետիսյանին` ապահովել համալսարանի շենքերի ջեռուցումը.
4.ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանին` անհարգելի պատճառով մինչև նոյեմբերի 30-ը չվերադարձած աշխատակիցների վարձատրության ու հետագա գործունեության հարցը ներկայացնել ռեկտորատի քննարկմանը։
ԱրՊՀ ռեկտոր՝ Ա. Յու. Սարգսյան