Արցախի պետական համալսարան

Համաձայն նոյեմբերի 23-ին կայացած ռեկտորատի նիստի և ԱրՊՀ ռեկտորի համապատասխան հրամանի` 2020թ. դեկտեմբերի 1-ից ԱրՊՀ-ում ուսումնական գործընթացը վերսկսվել է ավանդական եղանակով:

Հանձնարարված էր համալսարանի բոլոր աշխատակիցներին և ուսանողներին` մինչև  նոյեմբերի 30-ը վերադառնալ և գրանցվել համապատասխան ստորաբաժանումներում և անհարգելի պատճառով մինչև նոյեմբերի 30-ը չվերադարձած աշխատակիցների վարձատրության ու հետագա գործունեության հարցը ներկայացնել ռեկտորատի քննարկմանը։

Համալսարանի մասնաշենքերը ապահովված են ջեռուցմամբ, պատերազմից վնասված հատվածներում կատարվել են վերականգնման որոշակի աշխատանքներ: