Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետում տեղի է ունեցել հանդիպում Արցախի յոգայի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Դադասյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին հոգեբանություն մասնագիտության բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։

Ողջունելով ներկաներին` ԱրՊՀ  ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը շնորհակալություն է հայտնել Գ. Դադասյանին հանդիպման համար` այն կարևորելով ստեղծված իրավիճակում հոգեբանական խնդիրները հաղթահարելու տեսանկյունից:  Հանդիպումն ընթացել է ջերմ և անմիջական մթնոլորտում, բանախոսը ուսանողներին ներկայացրել է տեղեկություններ յոգայի նշանակության և կարևորության մասին։

«Յոգան մարդու հոգեկանի և ֆիզիկականի ներդաշնակությունն է»,- նշել է  Գ. Դադասյանը` հավելելով, որ այն մարդուն օգնում է հեշտ ապրել:

Առաջին հանդիպումն ընթացել է ծանոթության, հարց ու պատասխանի ձևով։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն Գ.Դադասյանի հետ ուսանողության հանդիպումը կազմակերպել ոչ միայն այս ձևաչափով, այլ նաև պրակտիկ պարապմունքների ձևով։