Aydinyan 

                                                          Նախնական զինվորական պատրաստության
                                                        և ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետ
                                       (Դեկան`պահեստազորի գնդապետ, ավագ դասախոս Շ.Վ.ԱՅԴԻՆՅԱՆ)
ԱրՊՀ նախնական զինվորական պատրաստության և ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետը կազմավորվել է 2012թ. օգոստոսի 30-ին` համալսարանի գիտական խորհրդի համապատասխան որոշման համաձայն (արձ.N3): Մինչ առանձին ֆակուլտետի կարգավիճակ ստանալը «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» որակավորմամբ մասնագետներ պատրաստվում էին ԼՂ պետական համալսարանի, հետագայում` ԱրՊՀ «Հումանիտար», «Մանկավարժություն և մարմնակրթություն», «Մանկավարժություն» ֆակուլտետի կազմում:
Ֆակուլտետի «ամենատարեց» կառույցը ձևավորվել է դեռևս 1974 թվականին որպես Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրայի ամբիոն: Ամբիոնի առաջին վարիչ ընտրվել է Վիկտոր Պետրովիչ Դրոկինը (1939-1998 թթ.), որը ամբիոնը ղեկավարել է մինչև 1989 թ.: Ամբիոնը լինելով համաինստիտուտային, մեծ դերակատարություն է ունեցել տասնյակ հազարավոր ուսանողների ֆիզիկական դաստիարակության գործում: Այդ տարներին մանկավարժական ինստիտուտի բազմաթիվ ուսանողներ և ուսանողական թիմեր տարբեր մարզաձևերից մասնակցելով ԼՂԻՄ և Ադր.ՍՍՀ առաջնություններին` բարձր են պահել Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի և Արցախի փառքն ու պատիվը:
Մանկավարժական ինստիտուտը գտնվելով Արցախյան գոյապայքարի ակունքներում, 1988 թվականից հետո դարձել էր Արցախահայության նկատմամբ ադրբեջանական ու խորհրդային ստվարացող ուժերին դիմադրող ազգային-ազատագրական կենտրոններից մեկը: Թերևս պատճառներից ամենահիմնականը այդ էր, որը և հիմք հանդիսացավ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հարկադիր փակվելուն: 1989 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 1993 թ.հունվարի 1-ը Արցախի նախկին բուհի ուսանողները սովորում էին Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքում,որի կազմում էլ գործում էր ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը: Այդ տարիներին ամբիոնում որպես դասախոսներ աշխատել են Վ.Դրոկինը, Ս.Հարությունյանը, Ս.Գրիգորյանը,Ա.Մարտիրոսյանը, Կ.Ուլուբաբյանը, Կ.Բեգլարյանը և Ա.Առստամյանը:1990թ.ամբիոնի վարիչ է ընտրվում Ստանիսլավ Ալեքսանդրի Հարությունյանը (ծնվ.1951թ.), որը աշխատում էր ամբիոնում սկսած ձևավորման օրից: Նա այդ պաշտոնում աշխատեց մինչև 2001թ.:
Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բորձորակ մասնագետների պատրաստման խնդրի խիստ կարևորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թ. հոկտեմբերի 13-ին N509 որոշմամբ Արցախում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի պետական համալսարան, որը սկսում է գործել 1993 թ.հունվարի 1-ից: ԼՂ պետ. համալսարանում որպես առանձին կառուցվածքային միավոր սկսում է գործել նաև ֆիզիկական դաստիարակության և նախնական ռազմական պատրաստության ամբիոնը: Ամբիոնի վարիչ է նշանակվում Ս.Հարությունյանը: Մինչ այդ,Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքում 1992թ. սեպտեմբերին Ս.Հարությունյանի հետամուտ աշխատանքի շնորհիվ կազմակերպվել էր ընդունելիություն` նախազորակոչային ու ֆիզիկական պատրաստության գծով մասնագետներ պատրաստելու համար:
Պետք է նշել, որ սկսած 1991թ. կեսերից Արցախի բազմաթիվ բնակավայրերի և հատկապես բնակչության պաշտպանությունը օմոնականերից և ադրբեջանական իշխանությունների ոտնձգություններից դարձել էր օրհասական խնդիր: Այս ժամանկվանից սկսած Արցախում սկսվում է զինված պայքարի փուլը,որում իր ակտիվ մասնակցությունն է բերում պետական համալսարանի ուսանողությունը: Ընդգրկվելով ինքնապաշտպանական ջոկատների կազմում, շատ դեպքերում ստանձնելով մարտական այդ կառույցների հրամանատարությունը, ուսանողները իրենց ծանրակշիռ ավանդն են բերել Արցախյան գոյամարտին: ԼՂՀ պետ.համալսարանի 72 ուսանողներ իրենց կյանքը նվիրաբերելով հավերժացել են Արցախի անկախության ճանապարհին:
72-ից 7-ը սովորում էին հումանիտար ֆակուլտետում` ՆՌՊ և ֆիզիկական դաստիարակութան մասնագիտությամբ: Նրանք են.
Զաքարյան Բորիս Լեոնիդի
Հարությունյան Սեյրան Վալերիի
Մարտիրոսյան Արմեն Աբելի
Մուսայելյան Դավիթ Բորիկի
Բեգլարյան Արմեն Սուրենի
Թյունիբեկյան Արմեն Էդվինի
Սահակյան Վրեժ Վաչագանի:
Փա˜ռք հավերժ երիտասարդ համալսարանականերին:
Արժանի է հիշատակել նաև այն փաստը,որ 1993 թ.սեպտեմբերի 1-ից համալսարանի 1-ին կուրսի բոլոր պատանիների հետ ուսումնական գործընթացը կազմակերպվում էր համապատասխան պատերազմող երկրի օրենքների:Բոլոր մասնագիտությունների գծով սովորող 1-ին կուրսեցի պատանիների համար հիմնական մասնագիտական առարկաներից ուսումնական օրվա տեսական պարապմունքները անց էր կացվում համալսարանի շենքում, իսկ գործնական պարապմունքներ անց էր կացվում միայն ռազմական ուսուցման առարկաներից: Ռազմական ուսուցումը կազմակերպված էր ՊԲ 71 ամհգմ-ում (հրամանատար Կ.Բաբայան): Պետք է նշել, որ հրամանատարությունը ամեն գնով փորձում էր ուսանողներին չընգրկել մարտականա գործողություններին, սակայն ուսանողները իրենց նվիրվածությամբ, ժամ առաջ ռազմական մասնագիտություններին տիրապետելու մեծ ձգտումով, երբեմն էլ ծածուկ փորձում է լինել առաջնագծում, մարտնչող ստորաբաժանումների կազմում:Նախնական պատրաստություն ստացած ուսանողները հետագայում համալրվեցին մարտնչող զորամասին և ստորաբաժանումների շարքերը:
1993թ.օգոստոսի 19-ին ԼՂՀ պետ.համալսարանի ռեկտորի հրամանով ֆիզ.դաստիարակության և ՆՌՊ ամբիոնը վերակազմավորվում է ֆիզիկական դաստիարակության ամբիոնի` ամբիոնի վարիչ Ս.Հարությունյան և նախնական զինվորական պատրաստության ամբիոնի` ամբիոնի վարիչ փոխգնդապետ Վաչագան Գրիգորիի Հայրիյան: Նոր ձևավորված ռազմական ամբիոնի խնդիրներից էր նաև ուղղորդել ուսանողության նախազորակոչային պատրաստությունը և 71ամհգմ հրամանատարության հետ համատեղ նրանց նախապատրաստել մարտական գործողությունների: Նորաստեղծ ամբիոնը ամբողջ կազմով` Վ.Հայրիյան, Շ.Այդինյան, Խ.Զաքարյան ավագ լաբորանտ Լ.Բաղդասարյան, 1993թ.սեպտեմբերի կեսերին տեղափոխվում է 71 ամհգմ և իրականացնում ամբիոնին առաջադրված խնդիրները: 1994թ. հունվարին ԼՂՀ Պետ.համալսարանի ռազմական ամբիոնը ամբողջ կազմով տեղափոխվում է գյուղ Խոջալու (ներկ.գ.Իվանյան) և հանդիսանալով որպես կազմակերպչակամ միջուկ ձևավորվում է ՊԲ Ուսումնական գունդը:
Արցախյան գոյապայքարին իրենց ակտիվ մասնակցությունն են բերել ՆՌՊ և Ֆիզ.դաստիարակության ամբիոննրերի դասախոսներ Վ.Հայրիյանը, Շ.Այդինյանը,Կ.Բեգլարյանը, Կ.Ուլուբաբյանը, Ա.Առստամյանը, կաբինետի վարիչ` Կ.Մելքումյանը:
1994թ. զինադադարից հետո ֆիզ.դաստիարակության ամբիոնը շարունակում է իր հայենանվեր գործունեությունը ուղված ոչ միայն նախազորակոչային ու ֆիզիկական դաստիարակության գծով մանկավարժներ պատրաստելու, այլև ակտիվ մասնակցություն է ունենում Արցախում հետպատերազմյան մարզական միջոցառումների կազմակերպմանը, Արցախը համահայկական , Հայստանի առաջնության և այլ ձևաչափերով մրցումներին ներկայացնելու գործում:
2001-02 ուս.տարում ֆիզ.դաստիարակության ամբիոնի վարիչ է նշանակվում Միքայել Վաչագանի Բաղդասարյանը, որը ամբիոնը ղեկավարում է մինչև 2006-07 ուս.տարին: Նա 2007-ից նույն ամբիոնի դոցենտ էր:
2006-08թթ. ամբիոնի վարիչի պարտականությունները կատարել է Ս.Հարությունյանը:
2008թ. մինչև 2012 թ. օգոստոսը ֆիզ.դաստիարակության ամբիոնը գործել է դոցենտ Կամո Խորենի Բեգլարյանը ղեկավարությամբ: Այդ տարիներին ամբիոնում դոցենտի գիտական կոչում են ստանում ավագ դասախոսներ Կ. Բեգլարյանը, Ս.Հարությունյանը Կ.Ուլուբաբյանը , Ա.Առստամյանը և Բ.Բաբայանը:
2007թ. Ս.Հարությունյանը պաշտպանելով ատենախոսություն ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ամբիոնի մի շարք դասախոսներին շնորհվել ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչում` Կ.Բեգլարյանին 2002թ.,Ա.Մարտիրոսյանին` 2002թ. իսկ Ա.Առստամյանին 2000թ. շնորհվել ՀՀ վաստակավոր մարզիչի կոչում, 2010 թ. ԼՂՀ վաստակավոր մարզիչի կոչում:
ԱրՊՀ-ի գիտական խորհրդի 2008թ. օգոստոսի 22-ի նիստի որոշմամբ (արձ.թ.34) մարմնակրթության ամբիոնը բաժանվել է 2 ամբիոնների` ֆիզիկական դաստիարակության ամբիոնի և նախնական ռազմական պատրաստության: ՆՌՊ ամբիոնի վարիչ է նշանակվել մարմնակրթության ամբիոնի դասախոսի պաշտոնակատար, պահեստազորի փոխգնդապետ Մավրիկ Վաղարշակի Գրիգորյանը: Պետք է նշել, որ նախազորակոչային պատրաստության առարկաների պլանավորման և դասավանդման գործում մինչև առանձին ամբիոն ձևավորվելը իրականացնում էր դասախոսի պաշտոնակատար Ստեփան Գաբրիելի Գաբրիելյանը:
ՆՌՊ-ի ամբիոնի ձևավորումից հետո կատարվել է որոշակի աշխատանք ուսումնական ծրագրերը,դասախոսական կազմի ընտրությունը,ուսումնանյութական բազային առաջադրվող պահանջները արդիականացնելու ուղղությամբ: Այսօր ամբիոնում դասավանդում են հարուստ մարտական ու մանկավարժական փորձ ունեցող սպաներª պահեստազորի գնդապետ Շ.Այդինյանը, պահեստազորի փոխգնդապետներ Մ.Գրիգորյանը, Է.Ասլանյանը, Ս.Ոսկանյանը, պահեստազորի ավագ լեյտենանտ Հ.Մարդիյանը: Ամբիոնում սարքավորվել է մարտավարական պատրաստության, ՌՀԴ-ի, քաղաքացիական պաշտպանության, համազորային կանոնադրությունների դասավանդման կաբինետներ, օդամղիչ հրացանի հրաձգարան: Ամբիոնի մասնագիտական գրականության գրադարանը համալրվել է նոր գրականությամբ: ՈՒՆԲ-ի կատարելագործման աշխատանքները ընթացքի մեջ են:
2012 թ.օգոստոս ամսից ֆիզիկական դաստիարակության ամբիոնը ղեկավարում է ավագ դասախոս Սուսաննա Սլավայի Հայրապետյանը: 2014-15 ուս.տարում ամբիոնում դասավանդում են մանկավարժական գիտությունների 1 թեկնածու, 3 դոցենտներ,1 ավագ դասախոս և 1 ասիստենտի պաշտոնակատար:
Ընդհանուր առմամբ, 1992թ. առ այսօր նախնական զինվորական պատրաստության և ֆիզիկական դաստիարակության գծով մանկավարժական կրթություն ստանալու համար Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտ, այնուհետև ԼՂ համալսարան, այնուհետև Արցախի պետական համալսարան ընդունվել են 1330 ուսանողներ (առկա բաժին 675,հեռակա բաժին 655): Բուհ ավարտել են ընդամենը 805 շրջանավարտներ:
ԱրՊՀ –ում սկսած 2008թ.-ից «Ֆիզկուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ գործում է մագիստրատուրա և այս տարիներին շրջանավարտների թիվը կազմել է 15: 2014-15 ուս. տարում ՆԶՊ և ֆիզ.դաստիարակության մագիստրատուրայում սովորում են 6 մագիստրանտներ:
2014-15 ուս.տարում ՆԶՊ և ֆիզ.դաստիարակության ֆակուլտետի կազմում, առաջին անգամ սկսվել է «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» մասնագիտությամբ բակալավրիատի ծրագրով ապագա մարզիչներ-մանկավարժների պատրաստության գործընթացը: Ուսուցումը իրականացվում է ձեռքի գնդակի, վոլեյբոլի, բասկետբոլի և թեթև աթլետիկայի մասնագիտություններով: 1-ին կուրսի ուսանողների թիվը 14 է:

Ֆակուլտետի դեկանն է ավագ դասախոս Շ.Վ.Այդինյանը:
Ֆակուլտետն ունի երկու ամբիոն`
- ՆԶՊ ամբիոն (վարիչ` ավագ դասախոս Մ.Վ. Գրիգորյան)
- Ֆիզդաստիարակության ամբիոն (վարիչ` ավագ դասախոս Ս.Ս.Պողոսյան):