Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի  18-ին  Արցախի  պետական   համալսարանում  ՈՒՇՀՀՏԱԳ  պրոռեկտոր  Վ. Յարամիշյանն  ու  ուսումնական  գծով պրոռեկտոր   Գ. Սահակյանը  հանդիպել  են  ուսանողության  հետ: Հանդիպմանը  ներկա  են  եղել  բոլոր  ֆակուլտետներից  ուսանողներ: Քննարկման  ընթացքում  ուսանողները  բարձրաձայնել  են  ուսումնական  գործընթացին  վերաբերող  մի  շարք  հարցեր:

Ուսումնական  աշխատանքների  գծով  պրոռեկտոր  Գ. Սահակյանը  ներկայացրել  է  քննաշրջանին, առաջին  կիսամյակի  ավարտին, գնահատմանը, հավատարմագրմանը  վերաբերող  և  ուսանողությանը  հուզող  հարցերի  պատասխանները:

Պրոռեկտոր Սահակյանը նշել է, որ կեցության  խնդիր  ունենալու պատճառով ստուգումներին չներկայացած ուսանողներին ընձեռվելու է նաև լուծարքներին ներկայանալու  հնարավորություն, իսկ  առաջիկայում կեցավայրի  հետ  կապված  խնդիրների  պատճառով ստուգումներին չներկայանալու  հարց ներկայացրած  ուսանողների  խնդիրները կքննարկեն  և  հնարավոր լուծում  կգտնեն:

«Մեր ուսանողները առաջին  իսկ  հնարավորության  դեպքում պետք  է  վերադառնան  Արցախ, որպեսզի  տեղում  միասին  կարողանանք  համակարգել  և  գտնել  ծագած  հարցերի  լուծումները»,- նշել  է  Գ. Սահակյանը՝ հավելելով,  որ  ուսանողները  կարող  են  նախապես  վերցնել   հարցաշարերը,  ծանոթանալ  դրանց  և  հանդես  գալ  նաև  առաջարկություններով: