Արցախի պետական համալսարան

Հանրապետությունում դեկտեմբերի 19-ից հայտարարվել է եռօրյա սուգ` ի հիշատակ պատերազմում զոհվածների :

 

Այսօր Արցախի պետական համալսարանի դասախոսներն ու ուսանողներն այցելել են Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին: Այնուհետև համալսարանականները քայլերթով շարժվել են դեպի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար, կատարել մոմավառություն և աղոթել պատերազմում նահատակված մեր հերոսների հոգիների հանգստության համար: