Արցախի պետական համալսարան

 DSC00006   DSC00008

Արցախի պետական համալսարանի գիտխորհուրդը 2012-2013 ուսումնական տարում առաջին կուրսեցիների գնահատումը որոշեց իրականացնել համակարգչային եղանակով: Հոկտեմբերի 29-ին Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի տնտեսագիտություն բաժնի առաջին կուրսի ուսանողների քննությունները մեկնարկեցին գնահատման թեստային եղանակով:

Գնահատման այս ձևաչափը ուղղված  է նրան, որպեսզի ուսանողը բաց չթողնի որևէ դասընթաց և ստիպված լինի անընդհատ աշխատելու: Այն միտված է բացահայտելու օբյեկտիվ գնահատման հնարավորությունները և բարձրացնելու ուսանողների և ԱրՊՀ-ի վարկանիշը:
Համակարգչային թեստավորման այս եղանակը որակական մեծ հնարավորություններ է խոստանում: