Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի  23-ին  Արցախի  պետական  համալսարանի  ռեկտոր  Արմեն  Սարգսյանը  հանդիպել  է  ուսանողական  ակտիվի  հետ: Մեկ  րոպե  լռությամբ  հարգելով  արցախյան  պատերազմում  նահատակված քաջորդիների  հիշատակը՝ ռեկտորը  ներկայացրել  է  համալսարանում  առկա  իրավիճակը, խնդիրները և դրանց լուծմանը միտված աշխատանքները:

Ռեկտոր  Ա. Սարգսյանը  խոսել  է   ուսանողների  ակադեմիական  շարժունության, հանրակացարանաբնակ  ուսանողների  բնակվարձի  փոխհատուցման, կրթաթոշակների  տրամադրման, քննաշրջանի  կազմակերպման  և  այլ  ընթացիկ  հացերի  շուրջ: Ուսանողների  հաճախումների  մասին  նշել  է, որ  ուսումնական  գործընթացի  վերսկսման  առաջին  օրերի  համեմատ  արդեն  կա  ուսանողների  ներկայության  նկատելի  աճ: Նրա  խոսքով`  բոլոր   խնդիրները  աստիճանաբար  համակարգվում են, քննաշրջանին  ներկայանալ  չկարողացող  ուսանողների  խնդիրները  ևս  ուշադրության  կետրոնում  են:

«Բոլոր  հնարավոր  միջոցները  գործադրվում  են, որպեսզի  ուսումնական  գործընթացը  կազմակերպվի  պատշաճ  մակարդակով»,- նշել  է  Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ  երկրորդ  կիսամյակում  պետք  է վերսկսվեն նաև մշակութային  միջոցառումները: