Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի  25-ին  Արցախի  պետական  համալսարանում  «Հոգեբանություն» մասնագիտության  մի  խումբ  ուսանողների  հետ  հանդիպում է  ունեցել  արցախյան  ազատամարտի  մասնակից, հոգեբան  Ապրես  Զոհրաբյանը: 

«Ապրելու արվեստ» հիմնադրամը  նախաձեռնել է  հոգեբանական աջակցությանը  միտված «Զվարթնոց» եռօրյա ծրագիրը, որը ենթադրում է խմբային մասնակցություն, կիրառվում է որպես հետտրավմատիկ (հետվնասվածքային) ախտանիշի դեմ արդյունավետ միջոց և լայն տարածում ունի աշխարհում։ Ծրագրի  շրջանակներում   Ա. Զոհրաբյանը    այցելել  է  նաև  ԱրՊՀ,  ակտիվ  քննարկում  վարել  ուսանողության  հետ  և  ներկաներին  հրավիրել  եռօրյա   կուրսերին մասնակցելու:

«Նախկինում  Արցախում  եղել  եմ  մարտական, տուրիստական  և  այլ   առաքելություններով: Այս  անգամ,  հաշվի  առնելով,  որ պատերազմը  ոչ  ոքի  անտարբեր  չի  թողել  և  ստեղծված  իրավիճակը  թելադրում է  հոգեբանական  ուժերի  վերականգնում, կփորձեմ  իմ  ներկայությամբ  նպաստել  հոգեբանական  աջակցության  կարիք  ունեցող  մարդկանց»,- նշել  է  Ա. Զոհրաբյանը: