Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի  28-ին  Արցախի  պետական  համալսարանում  ոչ  ֆորմալ  կրթության  ծրագրի շրջանակներում  ուսանողների  հետ  հանդիպել  է  ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ  Թոխատյանը, ով   իր  գործընկերների` Սամվել Մովսիսյանի, Փամելա Քարգի, Հիրոկի Տաչիրիի  հետ այս օրերին Արցախում է  բարեգործական   ծրագրի  շրջանակներում:

Այցելության  հիմնական  նպատակն  ուղղված  է  Արցախում  կրթության  ոլորտի  բարելավմանն  ու  առաջընթացի  ապահովմանը: Հյուրերը ողջունելի  են  համարել  այն  փաստը, որ  ուսանողները  ներկայանում  են  դասերին, շարունակում  են  ապրել  ու   արարել  Արցախում՝  նշելով, որ  իրական  հերոսները  հենց  իրենք  են: Բանախոսները հորդորել են ուսանողներին, որ նրանք`  որպես  երկրի  ապագան  կերտողներ,  իրենց գործունեությամբ գիտակցեն ու նախանշեն, թե  ինչպես  կարող  են  մասնակցել  Արցախի  զարգացմանը:

            Հանդիպման  ընթացքում  ուսանողները  հանդես  են  եկել  առաջարկություններով՝ ուղղված կրթական  ոլորտում  առկա  խնդիրների  լուծմանը: Բանախոսները   նաև  խոսել  են  առաջիկայում  նախատեսվող   փոխանակման  և այլ ծրագրերի  մասին, պատասխանել ուսանողների հարցերին: