Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել գիտխորհրդի տարեվերջյան նիստը, որը վարում էր ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ուսումնական գործընթացին: Ֆակուլտետների դեկանները և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ.Սահակյանը տեղեկատվություն են ներկայացրել առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի ընթացքի մասին:

Ըստ դեկանների տեղեկատվության` առաջին կիսամյակում նախատեսած ուսումնական ծանրաբեռնվածությունը ֆակուլտետների ամբիոնները հիմնականում կատարել են: Խոսելով ուսանողների հաճախելիության մասին` դեկանները նշել են, որ հաճախելիության ցուցանիշները պարապմունքների մեկնարկից սկսած օրեցօր աճել են, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ հաջորդ կիսամյակում հաճախելիությունն ավելի բարձր ցուցանիշներ է արձանագրելու: ֆակուլտետների պատասխանատուները ներկայացրել են նաև հեռակա ուսուցման համակարգի պարապմունքների մեկնարկի ուղղությամբ իրականացրած նախապատրաստական աշխատանքները. դասացուցակները պատրաստ են, լսարանային ֆոնդը` բաշխված ըստ համապատասխան խմբերի:

Գիտխորհուրդը քննարկել և հաստատել է նաև 2020-2021 ուսումնական տարվա ուսումնական գործունեության օրացույցում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Այլ հարցերում քննարկվել են դիմումներ և ուսումնական գործընթացին վերաբերող ընթացիկ հարցեր: